Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արա Մինասյանին աշխատանքից ազատելու լուրը անհիմն է

Արա Մինասյանին աշխատանքից ազատելու լուրը անհիմն է
13.07.2018 | 00:25

«Նման տեղեկություն մենք չունենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, հերքելով շրջանառվող լուրը, թե առողջապահության նախարարն օրերս աշխատանքից ազատելու է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին: Ապատեղեկությունը հերքեցին նաև առողջապահության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները, նշելով, որ անգամ բամբասանքի մակարդակով նման խոսակցություններ չեն եղել: Ինչ վերաբերում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նախարարության իրականացրած ստուգումներին, այս հարցում ևս առողջապահության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի և պաշտոնական աղբյուրի պարզաբանումները իրարամերժ չէին:

«Այո, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրություններ իրականացվում են, և որոշ խախտումներ հայտնաբերվել են: Դեռևս երկու ամիս այդ ուսումնասիրությունները կշարունակվեն»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց նախարարի մամուլի խոսնակը: Բնականաբար, մեզ հետաքրքրեց՝ նախարարությունը նման ուսումնասիրություններ իրականացնում է միայն «Գրիգոր Լուսավորիչու՞մ»:

«ՈՒսումնասիրություններն իրականացվում են նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կլինիկաներում»,- ասաց Լիանա Դավթյանը: Նկատենք, որ նման ուսումնասիրություններ այս օրերին տարբեր ոլորտների պատկան կառույցներն իրականացնում են պետական ու մասնավոր հատվածներում, և անհնար է, որ այս կամ այն չափի խախտումներ չհայտնաբերվեն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ